Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Լա լիգայի նախագահը հաստատել է Մբապեի տեղափոխությունը «Ռեալ»

Լա լիգայի նախագահը հաստատել է Մբապեի տեղափոխությունը «Ռեալ»

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի նախագահը հաստատել է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների՝ Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը փաստել է, որ ֆրանսիացին հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու «արքայական ակումբ»-ի կազմում:

Ավելի վաղ Կիլիան Մբապեն հանդես էր եկել տեսաուղերձով, որտեղ հրաժեշտ է տվել ՊՍԺ-ի երկրպագուներին, շնորհակալություն հայտնել ակումբին: Ըստ ԶԼՄ-ների՝ Մբապեի պայմանագիրը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]